«Եվրատեսիլ-2020»-ը կացկացվի Ռոտերդամում
Մշակույթ
17:43 30/08/2019
Աշխարհ

«Եվրատեսիլ-2020»-ը կացկացվի Ռոտերդամում

Երգի միջազգային մրցույթի կազմակեպիչները բացել են գաղտնիք և նշել, թե որտեղ է անցկացվելու «Եվրատեսիլ-2020» մրցույթը։ Նրանք ասել են, որ մրցույթն անցկացվելու է Ռոտերդամում դրա յուրահատուկ պատմության և առանձնահատոկունների շնորհիվ։

«Մենք ընտրում են Ahoy համերգասրահը, որը, մեր գնահատմամբ,  առավել հարմար հարթակ է 
ամենաժամանակակից տեխնոլգիաների կիրառմամբ 180 միլիոն  հանդիսատեսի մասնակցությամբ երեք հեռուստաշոու կազմակերպելու համար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել են կազմակերպիչները։ 

Ռոտերդամի միակ մրցակից քաղաքը Մաաստրիխտն էր։ Իսկ Ամստերդամի քաղաքապետը հայտարարել էր, որ հրաժարվում է «Եվրատեսիլը» 2020 թվականին իրենց քաղաքում անցկացնելուց, քանի որ  համերգային դահլիճը, որտեղ  ենթադրվում էր անցկացնել մրցույթը, զբաղված է լինելու նախատեսված ժամանակաշրջանում։

«Եվրատեսիլ-2020» մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին և 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 16-ին։
 

Placeholder
«Եվրատեսիլ-2020»-ը կացկացվի Ռոտերդամում