Փորձագետների կարծիքով՝ «Ամուսնական պատմությունը» «Օսկարի» գլխավոր հավակնորդն է
Մշակույթ
18:56 02/09/2019
Աշխարհ

Փորձագետների կարծիքով՝ «Ամուսնական պատմությունը» «Օսկարի» գլխավոր հավակնորդն է

Վենետիկի 76-րդ կինոփառատոն փորձագետները կարծում եմ, որ Նոա Բաումբակի «Ամուսնական պատմություն» ֆիլմի «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է։ kulturomania.ru –ի հաորդմամբ, այդ մասին հայտնում է The Independent-ը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում։  Քննադատները չեն կասկածում, որ գլխավոր դերերը կատարած  Ադամ Դրայվերն ու Սքարլետ Յոհանսոնը կառաջադրվեն «Օսկարի» որպես լավագույն դերասան և դերասանուհի։ Բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել նաև երկրորդ պլանի դերասաններ Լորա Դերն ու Ռեյ Լիոտտան։

Փորձագետների կարծիքով, «Ամուսնական պատմության» հեղինակներին հաջողվել է ստեղծել «գրեթե իդեալական շեշտադրումներ, համատեղել հումորն ու պաթոսը»։ Իսկ դերասանները ցուցադրել են «աներևակայելի ճշգրիտ և մարդկային խաղ»։

Placeholder
Փորձագետների կարծիքով՝ «Ամուսնական պատմությունը» «Օսկարի» գլխավոր հավակնորդն է