Վանեցյան. Արցախահայության պայքարն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն
Քաղաքական
12:55 02/09/2019
Հայաստան

Վանեցյան. Արցախահայության պայքարն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։

Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում»,- նշված է Ա. Վանեցյանի ուղերձում։ 

Placeholder