Հռոմի Պապը 25 րոպե մնացել է վերելակում
Աշխարհում
09:30 02/09/2019
Աշխարհ

Հռոմի Պապը 25 րոպե մնացել է վերելակում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել Սուրբ Պետրոսի հրապարակում իրեն սպասող հավատացյալներից ուշանալու համար։ Պոնտիֆիկոսը պատմել է, որ մնացել էր վերելակում։

«Ներողություն եմ խնդրում ուշանալու համար։ Դա պատահաբար ստացվեց։ Ես 25 րոպե մնացի վերելակում։ Փառք Աստծո, օգնության հասավ հրշեջ խումբը։ Շնորհակալ եմ նրանց, կարողացան վերանորոգել վերելակը։ Ծափահարություններ հրշեջներին»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանցիսկոսը։

Կարճ բացատրություններից հետո Պապը հավատացյալներին հրավիրել է աղոթել երկրի վրա ամեն կենդանի էակի համար և պատմել Աֆրիկա առաջիկա այցի մասին։ Նա նաև հաղորդել է, որ հոկտեմբերի 5-ին նախագահելու է խորհրդում, որը նշանակելու է 10 նոր կարդինալ։
 

Placeholder
Հռոմի Պապը 25 րոպե մնացել է վերելակում