Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի աշակերտներն այսօր  չեն ճաշելու
Կրթություն, գիտություն
12:14 02/09/2019
Հայաստան

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի աշակերտներն այսօր չեն ճաշելու

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի աշակերտների ծնողները, աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դեմ են դպրոցը փակելուն։  Ակցիայի մասնակիցներին է հանդիպել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Հանրակրթության մասին օրենքով ՀՀ-ն անցնում է  համընդհանուր  ներառման, և Երևան քաղաքն այս տարի ամբողջովին պետք է անցնի համընդհանուր ներառման։

«Այսինքն լինելու են բժշկամանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներում աջակցություններ են ցույց տալու։ Այդ դպրոցներից մեկն է նաև թիվ 16 հատուկ դպրոցը»,- նշեց Ա. Արշակյանը։

Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա,  կառավարության որոշում չկա, դպրոցը շարունակելու է  գործել մինչև կլինի համապատասխան որոշում։ Ա. Արշակյանի խոսքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված գիշերօթիկ դպրոցներ հասկացություն չկա։

«Խոսքը գնում է երեխաների սոցիալական խնդիրներ մասին, մեր նախարարությունը պատասխանատու է երեխաների կրթության կազմակերպման համար։ Ինչ վերաբերում է  սոցիալական մասին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է։ Մենք ունենք երեխաների ցուցակները, համապատասխան քննարկումներ կլինեն նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- ասաց նա։

16 հատուկ դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանի խոսքով, տեղյակ են, որ դպրոցը դառնալու է 201 հանրակրթական դպրոց, ծանուցված են, որ առաջիկայում սպասվում են փոփոխություններ։

«Այո, այլևս մեր երկրում գիշերօթիկ չի լինելու։ Այն, որ  մեզանում ներառականության շրջանակում հատուկ դպրոցներ այլևս չեն պահվելու, շատ լավ քայլ է հօգուտ երեխայի շահերի։ Սակայն մի նուրբ հարց կա, եթե դեռ դպրոցը հատուկ դպրոց է և որևէ փոփոխություն դեռ չի կատարվել, մենք աշխատակիցներին պետք է վարձատրենք հատուկ դպրոցին բնորոշ եղանակով», - ասաց տնօրենը։

Նա նշեց, որ ուսումնական տարվա առաջին օրն է, ճաշարանը մատնված է անգործության, հարկադիր պարապուրդ է, չգիտեն, թե երեխաներն ինչն են ուտելու, պետք է հարցնել այդ մասին պարոն Արշակյանին։

«Այսօր չեն ճաշելու։ Մինչև ժամը 2-3-ը դասապրոց է լինելու, հետո տուն եմ ուղարկելու, որի իրավունքը չունեմ, նրանք պետք է ճաշ ուտեին, գիշերեին։ Ինձ էլ, հաշվապահին էին բանավոր ասվել է, որ սեպտեմբերից որևէ ֆինանսավորում չունք ոչ որպես 16 հատուկ, ոչ որպես 201 դպրոց»,- ասաց Մարիամ Շոլինյանը։ 

Նա նշեց, որ այս պահին ոտնահարվում է ոչ միայն  երեխաների, նաև աշխատակիցների իրավունքները։ Մ.Շոլինյանի խոսքով, իրենք պահանջում են հարցը լուծել օրսնդրական դաշտում։ 

Դպրոցն ունի 170 աշակերտ։ 

Placeholder