Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Իրավունք
12:34 02/09/2019
Հայաստան

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար: Այս մասին Panorana.am-ը տեղեկացավ  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։

Հիշեցնենք, որ infocom.am կայքն օրեր առաջ հոդված է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ:

Դրա հետ կապված քննչական կոմիտեից հայտնել  էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։

«Սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ»,- մասնավորապես հայտնել էին ՔԿ-ից։

Placeholder