Տեխասում հրաձգությունից 5 զոհ կա
Իրավունք
09:55 02/09/2019
Աշխարհ

Տեխասում հրաձգությունից 5 զոհ կա

5 մարդ սպանվել է, 21-ը վիրավորվել ԱՄՆ Տեխաս նահանգի Միդլենդ և Օդեսսա քաղաքներում։ Եվրանյուզի հաղորդմամբ, նախնական տվյալներով, կասկածյալն առևանգել է փոստային մեքենան և կրակ բացել ոստիկանների, վարորդների ու անցորդների ուղղությամբ, ինչից  հետո սպանվել է ոստիկանության կողմից։

Չարագործը 30-ամյա սպիտակամորթ տղամարդ է եղել։ Նրա անձի ու հանցագործության դրդապատճառների մասին չի հաղորդվում։ Սա վերջին մեկ ամսում երկրորդ նման ողբերգությունն է Տեխասում և երրորդը՝ ԱՄՆ-ում։ Օգոստոսի սկզբին Էլ-Պասո և Դեյթոն քաղաքներում հարձակումների հետևանքով զոհվել էր 29 մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։
 

Placeholder
Տեխասում հրաձգությունից 5 զոհ կա