Մարգարյան հիվանդանոցում  ծննդկան է մահացել
Առողջություն
22:10 02/09/2019
Հայաստան

Մարգարյան հիվանդանոցում ծննդկան է մահացել

Դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք, ինչի մասին հայտնում են առողջապահության նախարարությունւց։

«Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում»:

Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել։ Նախարարությունից նշում են, թե՝ «նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար: Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում հարազատներին»:

Placeholder
Մարգարյան հիվանդանոցում ծննդկան է մահացել