Նեյմարը մնաց ՊՍԺ-ում
Սպորտ
10:39 03/09/2019
Աշխարհ

Նեյմարը մնաց ՊՍԺ-ում

Ամառային տրանսեֆարային պատուհանի ամենասպասված գործարքը չի կայացել։  Բրազիլացի Նեյմաները չի տեղափոխվել ոչ «Բարսելոնա», ոչ «Ռեալ»։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, մոլորակի ամենաթանկ ֆուտոլիստը շարունակում է հանդես գալ Պարի Սեն-Ժերմենում։

Այս ամառ Նեյմարն ամեն ինչ արել է, որպեսզի հեռանա իր համար ձանձրալի փարիզյան ակումբից։ Նա բազմաթիվ անգամներ է ասել, որ այլևս չի ցանկանում խաղալ ՊՍԺ-ում, չի թաքցրել, որ ցանկանում է  վերադառնալ «Բարսելոնա»։ Դրա համար Նեյմարը նույնիսկ տուգանվել է։ «Բարսելոնան» բազմաթիվ անգամ է փորձել հետ վերադարձնել Նեյմարին, բայց տեղափոխումը չի կայացել, Նեյմարը մնացել է ՊՍԺ-ում, որի հետ պայմանագրով կապված է մինչև 2022 թվականը։

Ֆուտբոլիստի գործակալներից մեկը հայտարարել է, որ ակումբի նախագահ շեյխ Նասեր Ալ-Խելայֆին է արգելել նրա տեղափոխումը։ Գործակալի խոսքով, շեյխը նախընտրում է, որպեսզի Նեյմարը «մինչև պայմանագրի ավարտը վազի ուսումնական բազայում»։ Նա շատ է վիրավորված բրազիլացուց։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով։
 

Placeholder