Պորոշենկոն Ռադայում նոր աշխատանք է գտել
Քաղաքական
09:00 03/09/2019
Աշխարհ

Պորոշենկոն Ռադայում նոր աշխատանք է գտել

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կընդգրկվի  Եվրոպական միությանն ինտեգրման հարցերով Գերագույն ռադայի  հանձնաժողովի կազմում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է ուկրաինական խորհրդարանի կայքում։

Նորընտիր Գերագույն ռադան սկսել է իր աշխատանքները օգոստոսի 29-ից։ Հուլիսի 21-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ, այդ թում Պ. Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը, որը հավաքել էր 8,1 տոկոս։

Placeholder