ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
Իրավունք
15:35 03/09/2019
Հայաստան

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին  տեղեկացրեց, որ որոշումը, ամենայն հավականությամբ,  կհրապարակվի վաղը օրվա երկրորդ կեսին։  

Գործը քննվում է գրավոր ընթացակարգով։  Գործի քննությունը մեկնարկել էր այսօր ժամը 11։00-ին։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասել էր, որ ՍԴ-ն չի քննարկում ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը, թե ոչ, այլ  քննարկում է  Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված  օրենքի սահմանադրականության հարցը, նաև այդ օրենքի սահմանադրականության հարցը  ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։

Placeholder
ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի վաղը