Ջուլի Էնդրյուսը Վենետիկում  արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծի»
Մշակույթ
14:30 03/09/2019
Աշխարհ

Ջուլի Էնդրյուսը Վենետիկում արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծի»

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Էնդրյուսն  արժանացել է Վենետիկի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե առյուծի»։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Metro-ին։

«Իմ չքնաղ լեդին» թատերական մյուզիքլի և «Մերի Փոփինս» երաժշտական կինոյի աստղին մրցանակը հանձնել է ռեժիսոր Լուկա Գուադանինոն։ Նա 83-ամյա Էնդրյուսին  անվանել է 20-րդ և 21-րդ դարի «սրբապատկեր»։ Դերասանուհին, իր հերթին, Վենետիկի կինոփառատոնն անցանել է աշխարհում գլխավորը։

Ջուլի Էնդրյուսը  «Մերի Փոփինսում» դերի համար արժանացել է «Օսկարի», նաև այդ դերի համար  ստացել է «Ոսկե գլոբուսի»։

Placeholder
Ջուլի Էնդրյուսը Վենետիկում արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծի»