Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, որը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135 հոդվածի 2-րդ մասի սահմանադրությանը համապատասխանությանը։
Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննվելու է գրավոր ընթացակարգով։
ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհները, նաև՝ ընդդիմադիրները։ ՍԴ բակում կենտրոնացած են ոստիկանական ուժեր։
Ռ. Քոչարյանի մի խումբ աջակիցները տեղափոխվել են նաև դատական նիստերի դահլիճ։