Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է իտալական «Ռոմային»։ Նա կրելու է 77 համարի մարզաշապիկը։ Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի պաշտոնական կայքից։
Մխիթարյանը տեղափոխվել է «Ռոմա» մեկ տարով՝ վարձավճարով։ Նա իտալական ակումբում հանդես կգա մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ «Ռոման» «Արսեալին» վճարելու է 3 միլիոն եվրո։
«Սա շատ լավ հնարավորություն է ինձ համար սկսելու նոր էջ մեծ ակումբի հետ։ Ես համոզված եմ, որ համատեղ կհասնենք մեծ արդյունքների»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդից» «Արսենալ» է տեղափոխվել 2018 թ. հունվարին։ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքված է մինչև 2021 թվական։

