Ռոնալդուն կտակ է կազմել
Աշխարհում
09:16 04/09/2019
Աշխարհ

Ռոնալդուն կտակ է կազմել

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի  ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կազմել է կտակ իր վաղաժամ մահվան դեպքում։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նրա կարողության հիմնական հավակնորդը ընտրյալն է՝ Ջորջինա Ռոդրիգեսը։

Փաստաթուղթն ունի մի քանի յուրահատկություն։ Չնայած նրան, որ Ռոնալդուի ամբողջ կարողությունը կստանա Ջորջինան, այն կտնօրինի ֆուտբոլիստի մայրը։

Ներկա պահին Ռոնալդուի  կարողությունը գնահատվում է 300 միլիոն եվրո։ Իր ընտրյալի հետ պորտուգալացին ամուսնացել է 2018 թ. նոյեմբերին։ Ավելի վաղ նրանք աղջիկ երեխա էին ունեցել։
 

Placeholder
Ռոնալդուն կտակ է կազմել