Այսօր  փրկարարի օրն է
Օրվա թեմա
11:00 04/09/2019
Հայաստան

Այսօր փրկարարի օրն է

ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից սկսած` սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր:

Հայ փրկարարներն արտակարգ իրավիճակների հետեւանքները հաղթահարելու աշխատանքի ծանր փորձ ունեն: 1988 թվականին նրանք, Խորհրդային միության այլ երկրներից ժամանած հազարավոր կամավորների հետ միասին, փրկել են երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների կյանքեր։
Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկը դարձավ Հայաստանում և նախկին ԽՍՀՄ պետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը:

Calend.ru-ն գրում  է, որ Հայ փրկարարները հսկայական դեր են ունեցել նաև 1990-ականների սկզբին ծավալված դաժան պատերազմի ժամանակ: Նրանց հերոսական գործողությունների շնորհիվ հարյուրավոր մարդիկ են փրկվել, ինչպես նաև նրանց ջանքերով ականազերծվել է երկրի տարածքը:

Այսօր՝ տոնի առիթով,  փրկարար ծառայության աշխատակիցները շնորհավորանքներ են ստանում ղեկավարությունից և գործընկերներից, տոնական միջոցառումներ և հանդիսություններ են կազմակերպվում, որոնց ընթացքում աչքի ընկած փրկարարներին պարգևներ և հուշանվերներ են հանձնում:

Նշենք, որ շատ հաճախ փրկարարների աշխատանքը չի գնահատվում, սակայն չպետք է մոռանաք, որ դժվարին ու վտանգավոր իրավիճակներում առաջին հերթին մեր կողքին են լինում փրկարարները։ Ցանկացած արտակարգ իրավիճակում պատրաստ են իրենց բոլոր հնարավորություններն ու կարողություններն ի սպաս դնել բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերելու գործին։

Ներկայացնում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տեսանյութը, որտեղ երևանցիներն իրենց կարծիքն են հայտնում փրկարարների աշխատանքի մասին։

Placeholder
Այսօր փրկարարի օրն է