ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան
Սպորտ
17:29 05/09/2019
Հայաստան

ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան

Քիչ առաջ Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

ՀՖՖ-ից մանրամասնում են, որ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։

Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:

ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:






Placeholder
ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան