Google ընկերությունը 170 միլիոն դոլարի տուգանք կվճարի
Իրավունք
19:25 05/09/2019
Աշխարհ

Google ընկերությունը 170 միլիոն դոլարի տուգանք կվճարի

Google ընկերությունը վճարելու է 170 միլիոն դոլարի տուգանք ինտերնետում երեխաների գաղտնիության պաշտպանության մասին օրենքի խախտման համար: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC)։

FTC և Նյու Յորքի դատախազության  վարկածով, Յութուբ վիդեոհոսթինգ, որը պատկանում է Google-ին, անօրինական հավաքել է 13 տարեկանից ցածր երեխաների տվյալներ առանց նրանց ծնողների համաձայնության։ Այդպես, կորպորացիան խախտել է ինտերնետում երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը (COPPA)։ Նշված գումարից 136 միլիոն դոլարը ստանալու է FTC-ը, 36 միլիոնը՝ Նյու Յորքի դատախազությունը։ 

FTC-ից նշում են, որ 136 միլիոնն ամենամեծ տուգանքն է, որը  վճարվել է հանձնաժողովին  COPPA օրենքի  գոյության ողջ ընթացքում, որն ընդունվել է ԱՄՆ-ում 1998 թվականին։

Placeholder
Google ընկերությունը 170 միլիոն դոլարի տուգանք կվճարի