«Ջոկերը» պատմության մեջ  լավագույն կինոկոմիքսն է
Մշակույթ
10:14 05/09/2019
Աշխարհ

«Ջոկերը» պատմության մեջ լավագույն կինոկոմիքսն է

Ռեժիսոր Տոդ Ֆիլիպսի նոր՝ «Ջոկեր» ֆիլմը դարձել է ամենաբարձր գնահատված կինոկոմիքսը համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։

News.ru-ն, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ֆիլմի վարկանիշը, որի ցուցադրությունը կինոթատրոններում սկսվելու է հոկտեմբերին, արդեն կազմում է առավելագույն 10 բալից 9,7 բալ։
«Ջոկերի» պրեմիերան կայացել է օգոստոսի 31-ին Վենետիկի կինոփառատոնում։ Ֆիլմն այնտեղ արժանացել է ութրոպեանոց ծափահարությունների։

Արդեն նշվել է, որ «Ջոկեր» ֆիլմում գլխավոր դերում հանդես եկած Խոակին Ֆենիկսը դարձել է «Օսկար» մրցանակի հիմնական թեկնածուներից։ Նրա  հնարավորությունը գնահատավում է 30,7 տոկոս։

«Ջոկերի» ռեժիսորը խոստովանել էր, որ ֆիլմի սյուժեն շատ է տարբերվում DC-ի բնօրինական կոմիքսից։

Placeholder
«Ջոկերը» պատմության մեջ լավագույն կինոկոմիքսն է