Զիդանը համոզել է Մբապեին
Աշխարհում
11:30 06/09/2019
Աշխարհ

Զիդանը համոզել է Մբապեին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն  կտեղափոխվի «Ռեալ»։ sport24.ru  կայքը, հղում անելով Sport.es-ին, գրում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համոզել է հայրենակցին փոխել թիմը։ «Ռեալը» փորձում էր ձեռք բերել Մպաբեին այս ամառ, սակայն գործարքը չի կայացել։

Աղբյուրի համաձայն, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռնարկել լուրջ քայլեր, որպեսզի Ֆրանսիայի հավաքականի  հարձակողը հայտնվի իր ակումբում։

Մպաբեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործելու է մինչև 2022 թվականը։ Այս մրցաշրջանում հարձակվող թիմի հետ 4 խաղում 2 գոլ է  խփել և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։

 

Placeholder
Զիդանը համոզել է Մբապեին