Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն բակում, որտեղ երեխան ընկել էր  6–րդ հարկից
Առողջություն
20:01 06/09/2019
Հայաստան

Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն բակում, որտեղ երեխան ընկել էր 6–րդ հարկից

Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Թումանյան 32 հասցեում 6-րդ հարկից ընկած 2.5 տ երեխային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխած Շտապօգնություն 01 բրիգադի բժիշկ Արտուշ Կարապետյանը։

«Այսօր ժամը 10։33-10։50-ի  սահմաններում ցուցաբերել եմ բժշկական օգնություն և տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Թումանյան 32-ի բակում 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխային։ Շտապoգնությունը ժամանել է 4 րոպե հետո, կատարել է մի 4-5 րոպե գործ, այդ ընթացքում ոչ մեկ այնտեղ չի եղել։ Տեղափոխել ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։  «911» ծառայությունից ոչ ոք այդտեղ չի եղել, իրենք պատճառաբանում են, ասում են՝ մոտիկ հասցեում կանչ ունեինք»,–նշել է  նա։

Բժշկի խոսքով՝ «911»-ից խոստացել են շտկել հաղորդագրությունը։

 

Placeholder