Nike-ի հետ պայմանագրով Ռոնալդուն կվաստակի 162 միլիոն եվրո
Սպորտ
18:21 07/09/2019
Աշխարհ

Nike-ի հետ պայմանագրով Ռոնալդուն կվաստակի 162 միլիոն եվրո

Ամերիկյան Nike ընկերության հետ համագործակցության արդյունքում «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կվաստակի ավելի քան 162 միլիոն եվրո։

championat.com-ի հաղորդմամբ, սկզբնաղբյուրը գրել է, որ տարեկան պորտուգալացին ստանում է 16,2 միլիոն եվրո։ Միաժամանակ այդ գումարը կարող է ավելանալ ու հասնել մինչև 4 միլիոն եվրոյի, եթե ֆուտբոլիստն արժանան «Ոսկե գնդակի» կամ ՖԻՖԱ-ի վարկածով  ճանաչվի տարվա լավագույն խաղացող։

Nike-ի հետ պայմանագիրը կնքվել է 2016 թվականին, գործելու է մինչև 2026 թվականը։
 

Placeholder