Արցախում լռության օր է
Քաղաքական
16:30 07/09/2019
ԼՂՀ

Արցախում լռության օր է

Սեպտմբերի 8-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության  նախորդող օրը թեկնածուները լուռ են, հանգստանում։

ԿԸՀ-ին՝տարածքային ընտրական հանձնաժողովների տրամադրած տվյալների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների 2019 թվականի սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 416 և համայքի ավագանու 1401  թեկնածուներ:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավար են ընտրելու նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Քաշաթաղ, Քարվաճառ քաղաքներում։
 

Placeholder
Արցախում լռության օր է