Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել նրա խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
Իրավունք
12:44 07/09/2019
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել նրա խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Փաստաբանական թիմից մանրամասնում են, որ միջնորդությունները վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։

 

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել նրա խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը