ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները դեմ էին Սանչեսի բարձր աշխատավարձին
Աշխարհում
19:04 09/09/2019
Աշխարհ

ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները դեմ էին Սանչեսի բարձր աշխատավարձին

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» խաղացողները դժգոհ էին չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի  բարձր վարձատրությունից։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ ֆուտբոլիստների կարծիքով, հարձակվողը չի արժանացել իր բարձր աշխատավարձին, որը կազմում է շաբաթական 300 հազար եվրո։

«Նա ընդհանրապես չի խաղում Մեսսիի նման, Սանչեսը նույնիսկ մոտ չի «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստի մակարդակին, այդ դեպքում ինչո՞ւ նրան տալ այդքան բարձր աշխատավարձ»,- ասել է ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներից մեկը։

2019 թ. ամառային տրանսֆերային պատուհանին Սանչեսը տեղափոխվել է միլանյան «Ինտեր»։
 

Placeholder
ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները դեմ էին Սանչեսի բարձր աշխատավարձին