Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը կվերածվի մինի-սերիալի
Մշակույթ
09:00 09/09/2019
Աշխարհ

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը կվերածվի մինի-սերիալի

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը դառնալու է հեռուստատեսային մինի-սերիալ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին պատմել է ֆիլմի գլխավոր դերակատարներից  Բրեդ Փիթը։ Տարանտինոն ֆիլմի վրա աշխատանքների ժամանակ դերասանների հետ քննարկել է ընդլայնված տարբերակի հնարավորությունը։ 

«Այո, նա ասել է այդ մասին։ Դա շատ անհանգստացնող գաղափար է»,- ասել է Փիթը։

Դերասանը չի բացառել, որ առ-ցանց կինոթատրոններում  ֆիլմի հեռուստատեսային տարբերակի ցուցադրությունը կարող է շատ հաջողված դառնալ։

«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը դարձել է Տարանտինոյի ամենաեկամտաբեր ֆիլմը. համաշխարհային վարձույթի ընթացքում այն հավաքել է ավելի քան 284 միլիոն դոլար։
 

Placeholder
Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը կվերածվի մինի-սերիալի