Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել:
ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության փոխանցմամբ, Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ:
Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել:
«Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է հետաքննություն»,-հայտնում են ոստիկանությունից։