Ստեփանակերտը կղեկավարի Դավիթ Սարգսյանը
Քաղաքական
09:55 09/09/2019
ԼՂՀ

Ստեփանակերտը կղեկավարի Դավիթ Սարգսյանը

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7.787 ընտրող։

ԿԸՀ-ում առավել վաղ հրապարակված տվյալների համաձայն նա անկուսակցական է, «Ջեներալ Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Մյուս թեկնածուներից Գրիգորի Սահակյանը ստացել է 4765 ձայն, Արեգ Ավագյանը՝ 3125 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն,  Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն։

Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 21615 ընտրող։
 

Placeholder
Ստեփանակերտը կղեկավարի Դավիթ Սարգսյանը