Հնչած սխալ հիմնի պատճառով Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայից, հաղորդավարը՝ հայերից
Սպորտ
15:12 09/09/2019
Աշխարհ

Հնչած սխալ հիմնի պատճառով Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայից, հաղորդավարը՝ հայերից

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ շաբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա-Ալբանիա խաղից առաջ ստադիոնում Ալբանիայի հիմնի փոխարեն հնչել էր Անդորայի հիմնը։ Այս մասին գրում է euronews-ը։

Ռաման իր թվիթերյան էջում գրել է, որ Մակրոնն իր «անկեղծ ներողությունն է հայտել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալային սխալի պատճառով»:

Ալբանիայի խաղացողները հրաժարվելեն սկսել խաղը՝ մինչ կհնչեր ճիշտ մեղեդին։

Ալբանիայի հիմնի հնչելուց հետո էլ ստադիոնի հաղորդավարը սխալի համար ներողություն է «հայ երկրպագուներից»:

Նշենք, որ Ֆրանսիա-Ալբանիա խաղն ավարտվել էր 4-1 հաշվով։

Placeholder
Հնչած սխալ հիմնի պատճառով Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայից, հաղորդավարը՝ հայերից