Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև բողոքի ակցիա իրականացնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են սկսել։
Նրանց պահանջն է՝ կատարել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ի որոշումը, անհապաղ նիստ հրավիրել ու քննության առնել Ռ. Քոչարյանի կալանքից ազատելու հարցը, ոչ թե սպասել սեպտեմբերի 12-ի դատական նիստին։
«Խնդրեցինք, որ մեր հորդորը փոխանցեն դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այժմ սպասում ենք դատավորի պատասխանին։ Խոստացան, որ կփոխանցեն մեր պահանջը»,- հայտարարեց աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ նրանք դատարանի մոտ են հավաքվել առավոտից, նույսն պահանջով բողոքի ակցիաներ են իրականացրել նաև նախօրեին։