«Ժամանակ». Վարչապետը հորդորել է «իմքայլական» պատգամավորներին չհետևել Էդգար Առաքելյանի օրինակին
Օրվա մամուլ
09:47 11/09/2019
Հայաստան

«Ժամանակ». Վարչապետը հորդորել է «իմքայլական» պատգամավորներին չհետևել Էդգար Առաքելյանի օրինակին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով, դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից:

Վարչապետը նրանց հորդորել է չհետևել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաև խմբակցությունից դուրս չգալու հարցում, հավաստիացնելով, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կարող որոշ նրբություններ բացահայտել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Ժամանակ». Վարչապետը հորդորել է «իմքայլական» պատգամավորներին չհետևել Էդգար Առաքելյանի օրինակին