Գեղասահքի պատանեկան Գրան պրիին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները
Սպորտ
19:50 11/09/2019
Հայաստան

Գեղասահքի պատանեկան Գրան պրիին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած գեղասահքի պատանեկան Գրան պրիին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել մենասահորդ Վալերիյա Սիդորովան եւ Վիկտորիա Ազրոյան - Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը։

Պարային զույգի ռիթմիկ պարի ու կանանց կարճ ծրագրի մրցումները տեղի կունենան սեպտեմբերի 12-ին:

Placeholder