SarGallery Երևանյան պատկերասրահն իր հավաքածուն կցուցադրի Տափերականի Մշակույթի տանը
Մշակույթ
12:27 12/09/2019
Հայաստան

SarGallery Երևանյան պատկերասրահն իր հավաքածուն կցուցադրի Տափերականի Մշակույթի տանը

Սեպտեմբերի 18-ից սկսած SarGallery Երևանյան պատկերասրահը իր հավաքածուն ժամանակավորապես կցուցադրի Արարատի մարզի Տափերական համայնքի Մշակույթի տանը։

Պատկերասրահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կցուցադրվեն հայ մեծանուն նկարիչներ` Գայանե Խաչատուրյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Մինաս Ավետիսյանի, Մարիամ Ասլամազյանի, Գաբրիել Գյուրջյանի, Էդուարդ Արծրունյանի, Մհեր Աբեղյանի, Սլավա Պարոնյանի և այլոց աշխատանքները։

Հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ժամը 17:00-ին։

SarGallery Երևանյան պատկերասրահը բացվել է 2018-ին  Մոսկվայում գործող SarGallery պատկերասրահի հովանու ներքո։

«Պատկերասրահը ստանձնել է «Ազգային արժեքների վերադարձ դեպի երկիր» ծրագրի կատարումը։ Մեզ մոտ ներկայացվելու են դրսի մեր նկարիչների աշխատանքները, հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներն էլ կազմակերպելու ենք դրսում»,- ավելի վաղ Panorama.am-ին ասել էր  պատկերասրահի տնօրեն Արմինե Սահակյանը։

Placeholder
SarGallery Երևանյան պատկերասրահն իր հավաքածուն կցուցադրի Տափերականի Մշակույթի տանը