Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմացից ոստիկանները թևանցուկ տարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Արամ Հարությունյանին։
Լրագրողները հետաքրքրվեցին, ի՞նչ է նախորդել։
«Ինձ ասել է թուրք ու անիծել է իմ երեխային։ Եվ ստացավ արժանի պատիժ»,-ասաց նա։
Այդ ընթացքում մի երիտասարդ տղամարդ պառկեց գետնին, ասացին, վատ է զգում, ահազանգով դեպքի վայր ժամանակեց շտապ օգնության մեքենան։ Ներկաներն ասում էին, նրան հարվածել են։
Քիչ անց վիճաբանություն առաջացած Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանի ու ևս մի քաղացու միջև։ Իրար հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց հետո ոստիկանության մեքենայով մի քանի տղամարդու տեղափոխեցին ոստիկանություն։