Տավուշում պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել
Իրավունք
11:13 13/09/2019
Հայաստան

Տավուշում պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել

Տավուշի մարզի գյուղերից մեկում մի երիտասարդ է ինքնասպանություն գործել։

Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանությունից մանրամասնեցին, սեպտեմբերի 12-ին ժամը 11։30-ին անհայտ քաղաքացին հայտնել է, որ Գանձաքար գյուղում իրենց անասնագոմում մարդ է կախված։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 11-ին ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 11։20-ի հատվածքում նույն գյուղի բնակիչն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից անասնագոմում։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տարածված լուրերը՝ մահացածը պայմանագրային զինծառայող է։

«Դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել»,-ասաց նա։

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ մահացածը 1998 թվականի ծնված է, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախապատրաստվում են նյութեր։

Placeholder
Տավուշում պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել