Հայ տղան՝ մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
Սպորտ
15:10 13/09/2019

Հայ տղան՝ մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 10-14 Իսպանիայի Սալոբրենա քաղաքում անցկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Այսօր ամփոփվել են արագ շախմատի առաջնության արդյունքները, ըստ որոնց ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող   այս մրցաձևում աշխարհի չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: 

Placeholder
Հայ տղան՝ մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն