Բակո Սահակյան. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք է լինի իրատեսական ու հավակնոտ
Քաղաքական
16:40 13/09/2019
Հայաստան

Բակո Սահակյան. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք է լինի իրատեսական ու հավակնոտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:

Նախագահը կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության  սոցիալ-տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ,  խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար  Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Բակո Սահակյան. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք է լինի իրատեսական ու հավակնոտ