«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին
Սպորտ
19:52 14/09/2019
Աշխարհ

«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին

«Բարսելոնան» հնարավոր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապենին դարձնի իր նոր տրանսֆերային նպատակը նրա ակումբակից Նեյմարի փոխարեն։  matchtv.ru-ի հաղորդմամբ, կատալոնական ակումբի ղեկավարությունը միասնական դիրքորոշում չունի բրազիլացուն վերադարձնելու հարցում։ Մի մասը կարծում է, որ  ավելի լավ է  ակումբն ուշադրություն դարձնի ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվողի՝ Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացու առավելություններից մեկը 27-ամյա Նեյմարի համեմատ կատալոնացիները համարում են Մբապեի տարիքը, որը 2020 թվականին կդառնա 21 տարեկան։

Նեյմարը մտադիր էր ՊՍԺ-ն լքել այս ամառ։ Բրազիլացին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա», որտեղից հեռացել էր ֆրանսիական ակումբ 2017 թվականին ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով։ Բայց ՊՍԺ-ն չէր կարողացել պայմանավորվել կատալոնացիների հետ գործարքի պայմանների շուրջ և տրանսֆերը չէր կայացել։

Այս մրցաշրջանում Նեյմարը ՓՍԺ-ի կազմում որևէ  հանդիպման չի մասնակցել։

Placeholder