«Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
Քաղաքական
13:14 16/09/2019
Հայաստան

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված

«Այս պահին որևէ մեկնաբանությունից զերծ կմնամ Սահմանադրական դատարանի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա հայտնեց, որ այսօր խմբակցությունում նիստ է լինելու, որի ընթացքում էլ կորոշեն իրենց հաջորդ քայլերը, իսկ նախանշված քայլերի մասին կկարողանա հրապարակային խոսել միայն  խմբակցության նիստից հետո։

«Մենք նշել ենք, որ հավատարիմ ենք բացառապես իրավական ճանապարհով առաջնորդվելու գործընթացին և միայն օրենսդիրի լիազորությունների տիրույթում գոյություն ունեցող գործիքակազմով»,- ասաց Մակունցը։

Նա նշեց, որ օրակարգում հիմնական հարցը լինելու է դատաիրավական համակարգի հետ կապված։
Ինչ վերաբերում է հարցին, թե անդրադարձ լինելու է Ամուլսարի հարցով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից  քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց ուղարկված ձևաթղթին, նա ասաց. «Արձագանք անպայման կլինի՝ միայն ընդհանուր դիրքորոշման գալուց հետո»։

Placeholder
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված