ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սպորտ
14:44 16/09/2019
Հայաստան

ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ

77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4 հաշվով հաղթել է Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին։

ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ ⅛ եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ՝ Վենեսուելա։

Այսօր պայքարի էր դուրս եկել նաև Գևորգ Ղարիբյանը, որը մեկնարկային գոտեմարտում 0:7 հաշվով զիջել է Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրադ Թասմուրադովին, վերջինս նույնպես պարտվել է։

 

Placeholder