Թրամփը կարգադրել է ԱՄՆ պահուստներից նավթի բաշխում իրականացնել՝ շուկայի կայունացման համար
Տնտեսություն
12:21 16/09/2019
Աշխարհ

Թրամփը կարգադրել է ԱՄՆ պահուստներից նավթի բաշխում իրականացնել՝ շուկայի կայունացման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է երկրի պահուստներից նավթի հատկացումներ կատարել՝ նավթի շուկայում իրավիճակի կայունացման համար՝  Սաուդյան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտների վրա հարձակման արդյունքում բռնկված հրդեհի պատճառով նավթի գնի կտրուկ բարձրացումից հետո։Այս մասին գրում է kommersant-ը։

«Սաուդյան Արաբիայում հարձակման կապակցությամբ, որը կարող է ազդել նավթի գների վրա, անհրաժեշտության դեպքում, ես թույլ տվեցի նավթի ռազմավարական պահուստից հատկացումներ, բավարար քանակությամբ, որպեսզի շուկան հագեցած լինի», - գրել է Թրամփը թվիթերում:

Հիշեցնենք, որ Թրամփը նաև հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վճռական պատասխան տալ անօդաչուների կողմից հարձակման իրականացնողներին, բայց այժմ Սաուդյան Արաբիայից տեղեկատվություն, թե ով է կանգնած հարձակումների ետևում։

ԱՄՆ վարչակազմը Իրանին է մեղադրում հարձակման մեջ, ինչը Իրանը հերքում է ու այդ հայտարարություններն անվանում «անհեթեթ ու անտեղի»։

Նշենք նաև, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի ապստամբական «Անսար Ալլա» շարժման հետևորդները։ Ապստամբները 10 անօդաչու թռչող սարքերով հարվածել էին նավթային օբյեկտներին։Սաուդյան Արաբիան հայտնել է նավթի արդյունահանման 50 տոկոսով կրճատման մասին, ինչը կազմում է համաշխարհային մատակարարման մոտ 5 տոկոսը։ Վերլուծաբանները կանխատեսում են նավթի գների կտրուկ բարձրացում։

Placeholder
Թրամփը կարգադրել է ԱՄՆ պահուստներից նավթի բաշխում իրականացնել՝ շուկայի կայունացման համար