Ռումինացի հեռուստահաղորդավարին տուգանել են Սերենա Ուիլյամսին կապիկի հետ համեմատելու համար
Սպորտ
11:17 17/09/2019
Աշխարհ

Ռումինացի հեռուստահաղորդավարին տուգանել են Սերենա Ուիլյամսին կապիկի հետ համեմատելու համար

Ռումինիայի խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը (CNСD) տուգանել է լրագրող Ռադու  Բանչուին  ավելի քան 1800 դոլարով` ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հասցեին մի քանի  սխալ արտահայտությունների համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է CNСD կայքը։

Բանչուն  ռումինական հեռուստաընկերության եթերում 37-ամյա Ուիլմասին համեմատել է կապիկի հետ։ Հաղորդագրությունում նշվում է, որ CNСD տնօրենների խորհուրդը համարել է այդ հայտարարությունը ռասիստական, քանի որ ստրուկներին, որոնք հենց սևամորթ մարդիկ էին, համեմատում էին կապիկների հետ։

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ տնօրենների խորհուրդը որոշել է Բանչուին տուգանել 8 հազար  լեյ»,- ասված է հաղորդագրությունում։

Placeholder
Ռումինացի հեռուստահաղորդավարին տուգանել են Սերենա Ուիլյամսին կապիկի հետ համեմատելու համար