Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ևՄաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին
Սպորտ
10:13 17/09/2019
Հայաստան

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ևՄաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Մաքսիմ Մատլակովի հետ: ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ պատասխան պարտիաները տեղի կունենան այսօր:

Աշխարհի Գավաթում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:

Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Placeholder