ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Սպորտ
18:00 17/09/2019
Հայաստան

ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ղազախստանում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ գյումրեցի ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել է Իրանը ներկայացնող Մոհամադալի Ղերաիի հետ և պարտվել 6:9 հաշվով։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտել է ելույթն աշխարհի առաջնությունում:

Ավելի վաղ Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:

Placeholder