Շենգավիթի դատարանի առջև կրկին մարդաշատ է
Իրավունք
11:59 17/09/2019
Հայաստան

Շենգավիթի դատարանի առջև կրկին մարդաշատ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, համախոհները, ինչպես նաև ընդդիմադիրները։  Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ կատարել ՍԴ որոշումը և ազատ արձակել նրանք, իսկ հակառակ կողմը պահանջում էՌոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։

Այսօր ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
 

Placeholder