Իրավապաշտպանները  քննադատել են ՖԻՖԱ-ին
Իրավունք
09:02 18/09/2019
Աշխարհ

Իրավապաշտպանները քննադատել են ՖԻՖԱ-ին

Իրանցի երկրպագուհու մահը, որն իր կյանքով վճարեց ֆուտբոլի հանդեպ սիրո համար, ամբողջ աշխարհում սուր արձագանքի է արժանացել, իսկ իրավապաշտպանները քննադատում են ՖԻՖԱ-ին և կոչ են անում Իրանին վտարել ասոցիացիայից կամ անդամակցությունը դադարեցնել։ Այս մասին գրում է Եվրանյուզը։

Իրանում կանանց արգելված է այցելել մարդադաշտեր ու ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին, սրճարաններում միասին դիտել հանդիպումները։ ՖԻՖԱ-ն խոստացել է առաջիկա ժամանակներում իր ներկայացուցիչներին ուղարկել Իրան, իսկ Իրանի իշխանությունը խոստացել է, որ հոկտեմբերի 10-ին ազգային հավաքականի որակավորման խաղին  կանայք կարող են այցելել։ 

Նախօրեին «Փարսա Թեհրան»  ֆուտբոլային ակումբի երկրպագուները խաղի ժամանակ բղավել են. «Մենք բոլորս հավասար են՝ և տղամարդիկ, և կանայք»։

Placeholder
Իրավապաշտպանները քննադատել են ՖԻՖԱ-ին