Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ ռազմավարական զորավարժությունների անցկացման հարցերի հետ կապված
Քաղաքական
15:54 18/09/2019
ԼՂՀ

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ ռազմավարական զորավարժությունների անցկացման հարցերի հետ կապված

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման և դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ ռազմավարական զորավարժությունների անցկացման հարցերի հետ կապված