Արթուր Ալեքսանյան. Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու
Սպորտ
10:04 18/09/2019
Հայաստան

Արթուր Ալեքսանյան. Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն երկրպագելու և դժվար պահին սատարելու համար:

«Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- գրել է Ա. Ալեքսանյանը Ինսթագրամի էջում։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ: Սեպտեմբերի 16-ին նա  1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետևանքով չէր  կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Placeholder
Արթուր Ալեքսանյան. Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու