«Արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն». ԿԳՄՍ-ն Ջերմուկում դասադուլի մասին
Կրթություն, գիտություն
12:54 20/09/2019
Հայաստան

«Արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն». ԿԳՄՍ-ն Ջերմուկում դասադուլի մասին

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։

ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ ասված է. «Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։

Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից և կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ»։

Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի կրթահամալիրի աշակերտները դասադուլ են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։

Placeholder
«Արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն». ԿԳՄՍ-ն Ջերմուկում դասադուլի մասին