Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
Իրավունք
11:43 20/09/2019
Հայաստան

Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է

էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը պնդում է՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ բոլոր թույլտվությունները տրվել են օրենքի կոպիտ խախտումներով։

«Խնդրի լուծումը պետք է լինի իրավական դաշտում։ Տարիներ շարունակ և ջերմուկցիները, և բնապահպանները, և մասնագետները պայքարել են հանքի շահագործման դեմ, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանության եղել։ Սա երբեք քաղաքական պայքար չի եղել, եղել է բնապահպանական, իրավական,մասնագիտական պայքար»,-ասաց Նազելի Վարդանյանը՝ իր էջում հրապարակված տեսանյութում։

Նրա խոսքով, իրենց նպատակը եղել է օգնել կառավարությանը գտնելու ճիշտ լուծում։

«Մենք բոլորս հեղափոխություն անող մարդիկ ենք եղել, մտածել ենք, որ վերջապես իրավական պետություն ենք դառնալու, իրավունքի գերակայություն է լինելու, օրինականություն լինի, օրենքը հավասար լինի բոլորի համար։ Ահա այս գաղափարներով է հեղափոխություն եղել է։ Այսօր էլ այս շարժումը կառավարությանն օգնելու համար է, որպեսզի կարողանա ճիշտ որոշում կայացնել և սխալ որոշումներով չհեղինակազրկվի»,-ընդգծեց նա։

Էկոլոգիական իրավունքի մասնագետը պնդում է, որ շահագործման դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է։

«Հույս ունեմ, որ այս դեպքում մեր պայքարն արդյունք կտա»,-ասաց նա։
 

Placeholder
Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է